«Ռայո Վալեկանո»-«Բարսելոնա». Օզբիլիզը պահեստայինների թվում է
Իսպանիայի առաջնության 27-րդ տուրի վերջին խաղում Մադրիդի «Ռայո Վալյեկանոն» ընդունում է «Բարսելոնային»:
Նշենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը հայտավորված է խաղին և «Ռայո Վալյեկանոյի» պահեստայինների թվում է:
«Բարսելոնան» խաղադաշտ կմտնի հետևյալ կազմով. Բրավո. Պիկե, Մասկերանո, Ռոբերտո, Մաթյո, Բուսկետս, Ռակիտիչ, Ինյեստա, Սուարես, Մեսի, Նեյմար:
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 00:00-ին: