211652_close_icon
views-count32549 դիտում article-date 12:08 04-04-2016

Թշնամու գնդակից զոհված զինծառայողներից Մերուժանը նշանված էր. առաջիկայում պետք է ամուսնանար

Արցախում ընթացած մարտերի ժամանակ զոհված պայմանագրային զինծառայողներից է նաեւ 23-ամյա Մերուժան Արթուրի Ստեփանյանը: Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, նրա ծնողները որդու մահվան մասին տեղեկացան Մուրացանի հոսպիտալում: Հավաքվածները նրանց հետ սգում էին անդառնալի կորուստը: Մերուժանը Գյումրից է: Նշանված էր եւ առաջիկայում պատրաստվում էր ամուսնանալ: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը խորապես ցավակցում է զոհերի հարազատներին: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով դիմել է հարձակողական գործողությունների, սակայն կորուստներ տալով հետ է շպրտվում:

Նմանատիպ նյութեր