uCom-ը, VivaCell-ը և Beeline-ը նվազեցրել են դեպի Արցախ ռոումինգի գները
374 97 ցանցում ռոումինգում գտնվող հարգելի բաժանորդներ, 2016թ. ապրիլի 2-ից սկսած 374 97 ցանցում ռոումինգի մուտքային և դեպի Հայաստանի ցանցեր, ինչպես նաև տեղական ուղղություններով ելքային զանգերի համար սակագինը կկազմի 5 դրամ 1 րոպեի համար: Վերընշված ուղղություններով SMS հաղորդագրությունների սակագինը նույնպես կկազմի 5 դրամ: Հայտարարված սակագինը կգործի մինչև հավելյալ տեղեկացում:
***
Ապրիլի 2-ից սկսած «Յուքոմ» ընկերության շարժական հեռախոսակապի (նախկին Օրանժ Արմենիա) բաժանորդների համար ԼՂՀ (374 97 ցանցում) ռոումինգի մուտքային և դեպի Հայաստանի ցանցեր ելքային զանգերի 1 րոպեի և SMS հաղորդագրությունների համար գործում է 5 դրամ սակագինը:
***
374 97 ցանցում ռոումինգում գտնվող Beeline բաժանորդների համար 2016թ. ապրիլի 2-ից սկսած 374 97 ցանցում ռոումինգի մուտքային եւ դեպի Հայաստանի ցանցեր, ինչպես նաեւ տեղական ուղղություններով ելքային զանգերի համար սակագինը կկազմի 5 դրամ՝ 1 րոպեի համար: Բոլոր ելքային SMS-հաղորդագրությունների սակագինը նույնպես կկազմի 5 դրամ:
Այս մասին տեղեկացնում են նշված ընկերությունները: