«Չելսին» 3-ամյա պայմանագիր կնքեց Անտոնիո Կոնտեի հետ
Լոնդոնի «Չելսին» պաշտոնապես հայտարարեց, որ ամռանը թիմի նոր գլխավոր մարզիչ կդառնա Անտոնիո Կոնտեն:
Իտալացի մասնագետը լոնդոնյան ակումբի հետ 3-ամյա պայմանագիր է կնքել: Ներկա պահին Կոնտեն գլխավորում է Իտալիայի հավաքականը, որը Եվրո-2016-ից հետո նա կլքի:
Կոնտեն կդառնա 5-րդ իտալացին, որը կգլխավորի «Չելսին»: Նախկինում Ռոման Աբրամավիչի թիմը ղեկավարել են Ջանլուկա Վիալին, Կլաուդիո Ռանյերին, Կառլո Անչելոտին և Ռոբերտո Դի Մատեոն:
Մարզչի պաշտոնում Կոնտեն «Յուվենտուսի» հետ 3 անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն և երկու անգամ` Իտալիայի Սուպերգավաթակիր: