«Ռեալն» ու «Ատլետիկոն» ՉԼ-ի եզրափակիչ հանդիպմանը 20 հազարական տոմս կստանան
Մադրիդյան երկու ակումբները` «Ատլետիկոն» և «Ռեալը» Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպման համար կստանան 20000-ական տոմս:
Տոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել 70, 160, 320 և 440 եվրոյով:
Հիշեցնենք, որ եզրափակիչ խաղը կկայանա մայիսի 28-ին, Միլանի «Սան-Սիրո» մարզադաշտում, որը տեղավորում է 80 հազ. հանդիսական: