Իսպանիայում կրկեսից փախուստի դիմած գետաձին խուճապի է մատնել Պալոս դե լա Ֆրոնտերա քաղաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իսպանական Պալոս դե լա Ֆրոնտերա քաղաքի կրկեսից փախուստի է դիմել հսկա գետաձի: Այս մասին հայտնում է RT-ն:
Թե ինչպես է դա հաջողվել կենդանուն` դեռ պարզ չէ:
Գետաձին շրջել է քաղաքի փողոցներով և խուճապի մատնել անցորդներին: Մի պահ քաղցած գետաձին սկսել է ուտել մայթի կանաչ խոտը:
Կենդանուն հաջողվել է բռնել և տեղափոխել կրկես:
Ներկայացնում ենք տեսանյութը: