«Ռեալը» մտադիր է Բեյլին դարձնել ամենաբարձր վարձատրվող խաղացողը
«Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը կշարունակի մրցելույթները արքայական ակումբի կազմում: «Ռեալը» մտադիր է նրա հետ նոր պայմանագիր կնքել` ավելի բարձր աշխատավարձով:
Նոր պայմանագրով Բեյլը կստանա շաբաթական 336 հազ. ֆունտ և կդառնա մադրիդյան ակումբի ամենաբարձր վարձատրվող խաղացողը: Մոտավորապես նույնքան է ստանում նաև «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին:
Այժմ Բեյլը վաստակում է շաբաթական 300 հազ. ֆունտ: Նոր պայմանագիրը կգործի մինչև 2021 թվականը: