Ռանիերին չեմպիոնությունից հետո առաջին ասուլիսը սկսել է շամպայնով. տեսանյութ
Անգլիայի առաջնության 37-րդ տուրում «Էվերթոնի» հետ խաղից առաջ «Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին շփվել է լրագրողների հետ:
Լրագրողները Ռանիերիին դիմավորել են ծափահարություններով, իսկ մարզիչը ողջունել է` սեղմելով նրանց ձեռքերը:
Չեմպիոն հռչակվելուց հետո իր առաջինը մամուլի ասուլիսը 64-ամյա մասնագետը սկսել է հաղթանակի համար շամպայն բարձրացնելով: