Այսօր «Լաս Վեգասի արքա», ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քըրքորյանի ծննդյան օրն է
Համաձայն ամերիկյան հեղինակավոր ՖՈՐԲՍ ըկերության 2007 թվականին Քըրք Քըրքորյանի կարողությունը հասնում էր 15 միլիարդ ամերիկյան դոլարի, բացի այդ նա համարվում է Լաս Վեգասի հայրը։
2004 թվականին հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների համար շնորհվել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում՝ Հայաստանի ազգային հերոս։
Սպիտակի երկրաշարժից հետո և շրջափակման տարիներին մեծապես օգնել է Հայաստանին ու Արցախին։
Քըրքորյանի հիմնադրած «Լինսի» հիմնադրամը 2001-ից ի վեր 151 միլիոն դոլար է տրամադրել Հայաստանին՝ ճանապարհների վերակառուցման, մշակութային հաստատությունների վերանորոգման, աղետի գոտու բնակարանաշինարարության, իսկ 21 միլիոն դոլար՝ Հայաստանում փոքր և միջին ձեռներեցության զարգացման համար։