211652_close_icon
views-count24049 դիտում article-date 22:17 06-06-2016

Հետաքրքիր փաստեր «Մեր Բակը» ֆիլմի մասին

1․Հրանտի ստեղծած կերպարն իմպրովիզի արդյունք էր։ Հրանտ Թոխատյանը ավելացրել է 2 «մանրուք»` գոտին վերև է բարձրացրել ու ծալել գլխարկը և կերպարն ամբողջացել է։ 2․Ֆիլմի վերջում Ազատ Գասպարյանի հետ նկարահանված կոնֆերանսը ևս իմպրովիզի արդյունք էր։ 3․Իմպրովիզ էր նաև Արմեն Խոստիկյանի հայտնի «Կոնֆետն ու՞ր ա» արտահայտությունը։ 4․Ծամոնով փոքրիկը, ում Հրանտն ասում է՝ «բալիկ ջան, մոտ արի», հետո ավելացնում՝ «Էս երեխան ծնող չունի՞», Հրանտ Թոխատյանի ավագ որդին է՝ Արամը։ 5․«Մեր Բակը» ֆիլմի նկարահանումներից հետո այդ բակում բնակարանների գինը կտրուկ բարձրացավ։

Նմանատիպ նյութեր