Յուրա Մովսիսյանը ընդգրկվել է MLS-ի շաբաթվա խորհրդանշական հավաքականում
Հայաստանի հավաքականի նախկին և «Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող ընդգրկվել է ամերիկյան MLS-ի շաբաթվա խորհրդանշական հավաքականում:
Առաջնության վերջին խաղում` «Նյու-Յորք Սիթիի» հետ հանդիպման ժամանակ 28-ամյա հայ ֆուտբոլիստը գոլի հեղինակ էր դարձել:
Այս մրցաշրջանում Մովսիսյանը MLS-ի առաջնության 13 խաղում 4 գոլ է խփել: