Ֆրանսուա Օլանդը Եվրո-2016-ից առաջ հանդիպել է Ֆրանսիայի հավաքականի խաղացողների հետ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը այսօր ժամանել է ազգային հավաքականի հավաքատեղի, որտեղ հանդիպել է Եվրո-2016-ին նախապատրաստվող ֆուտբոլիստների հետ:
«Պետք է ասեմ, որ չափազանց վստահ եմ մեր հավաքականի, մարզչի, ֆեդերացիայի ղեկավարության ուժերին: Բոլորը կենտրոնացած են առաջիկա մրցաշարի վրա և ծարավ են հաղթանակի», ասել է Օլանդը: