211652_close_icon
views-count21435 դիտում article-date 21:10 06-06-2016

Ավտովթար Երևանում. Մյասնիկյան պողոտայում բախված 4 ավտոմեքենաների առաջացրած խցանումից հնարավոր եղավ խուսափել միայն ՃՈ աշխատակիցների օպերատիվ աշխատանքի շնորհիվ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` հունիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ «Վենեցիա Պալացո» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Toyota մակնիշի 10 OO 544 համարանիշի, BMW մակնիշի 34 OF 890 համարանիշի, Toyota մակնիշի 11 VV 611 համարանիշի և Mercedes մակնիշի 35 VS 566 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Վթարի վայր են ժամանել ՃՈ աշխատակիցները, որոնց օպերատիվ աշխատանքի շնորհիվ միայն հնարավոր եղավ կանխել ակնկալվող հսկայական խցանումը: Նրանք վթարված մեքենաների գտնվելու տեղերում կատարեցին գծանշումներ և մեքենաները դուրս բերեցին պողոտայից: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր