«Գաղտնի նյութեր» հեռուստատեսային ֆիլմի աստղ Ջիլիան Անդերսոնը կնկարահանվի նոր հեռուստասերիալում
«Ամերիկացի աստվածները» հեռուստասերիալը կնկարահանվի Նիլ Հեյմանի համանուն գրքի հիման վրա:
Ֆիլմի հիմքում ընկած է հին աստվածների և նոր` տեխնոլոգիական աստվածների պայքարի մասին պատմությունը:
Անդերսոնը կխաղա Մեդիա աստվածուհու դերը, ով կարողանում է ընդունել տարբեր մարդկանց կերպար և այդ կերպ փորձում է ստուգել նրանց կախվածությունը համացանցից և հեռուստատեսությունից:
Նոր հեռուստատեսային ֆիլմը եթեր կբարձրանա 2017 թվականին: