Ավտովթար Երևանում. Ոստիկանության զորքերի դիմաց բախվել են Opel-ն ու Mitsubishi-ն. օպերատիվ են գործել բժիշկներն ու հրշեջները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության զորքերի դիմաց բախվել են Վարդան Մարտիրոսյանի վարած Opel Vectra մակնիշի 34 RP 616 համարանիշի և Ազատ Պալմյանի վարած Mitsubishi Pajero մակնիշի 29 TP 999 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարներն ու 1-03 շտապօգնության բրիգադը:
Վարորդները հրաժարվել են բժշկական օգնությունից՝ հայտնելով, որ վթարի հետևանքով վնասվածքներ չեն ստացել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազաբալոնները: Ըստ տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել Opel-ի վարորդը, ով բախվել է Mitsubishi-ի հետնամասին: Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի