Կրիշտիանու Ռոնալդու. Ես արժանի եմ Եվրո-2016-ի չեմպիոնական տիտղոսին
Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Եվրո-2016-ի կիսաեզրափակիչում Ուելսի նկատմամբ տարած հաղթանակից (2:0) հետո կիսվել է տպավորություններով:
«Կարևորը, մենք դուրս եկանք եզրափակիչ: Եվրո-2004-ն ինձ համար յուրահատուկ էր. ես 18 տարեկան էի և դա իմ առաջին մրցաշարն էր: Այժմ մենք նորից եզրափակիչում ենք և հույս ունենք հաղթել: Թիմը արժանի է դրան, ես արժանի եմ այդ տիտղոսին:
Չեմ կարծում, որ շատերն էին մտածում, թե դուրս կգանք եզրափակիչ, բայց մենք կարողացանք և հպարտ ենք մեզանով:
Մենք միասնական թիմ ենք այսպես գործել ենք մրցաշարի սկզբից: Միգուցե այնքան էլ լավ չսկսեցինք, բայց հոգու խորքում հավատում էի, որ հեռու կգնանք: Սա հարյուր մետրանոց չէ, սա` մարաթոն է», ասել է Ռոնալդուն: