211652_close_icon
views-count17794 դիտում article-date 22:21 07-07-2016

Փրկարարները մատից հեռացրել են մատանին. ՀՀ ԱԻՆ

Հուլիսի 7-ին, ժամը 10.52-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիսակյան փողոցի թիվ 22 շենքի բնակարաններից մեկի բնակչի մատը այտուցվել է, մատանին մնացել է մատին. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Հ. Գ.-ի մատից հեռացրել են մատանին: *** Հուլիսի 7-ին, ժամը 10.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Այգեստան թաղամասի 9-րդ փողոցի թիվ 65 շենքի բնակարաններից մեկի քաղաքացուն 2-րդ հարկի իր բնակարանից իջեցնելու և ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Օ. Ս.-ին (1929 թ. ծնված) ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Նմանատիպ նյութեր