Ռիո-2016. Մարմնամարզիկ Հուրի Գեբեշյանը չհաղթահարեց որակավորման փուլը, սակայն մտավ պատմության մեջ
Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերում մեկնարկել են կին մարմնամարզիկները:
Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի կին ներկայացուցիչ Հուրի Գեբեշյանը բազմամարտում հավաքեց 53.748 միավոր և չկարողացավ հաղթահարել որակավորման փուլը, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Փոխարեը Հուրի Գեբեշյանի անունով կանվանի նոր տարր, որը նա կատարեց զուգափայտերի վարժության ժամանակ: Տարրը հետևյալն է. վարժությունը սկսելուց առաջ Գեբեշյանը հրվեց առաջին ձողից և պտտվելով 360 աստիճան բռնվեց մյուսից: