«Մանչեսթեր Յունայթեդ»-«Մանչեսթեր Սիթի». Մխիթարյանը կարող է մասնակցել խաղին
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ապաքինվել է վնասվածքից, որը ստացել էր Չեխիայի հետ ընկերական հանդիպման (0:3) ժամանակ:
Թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ հայ ֆուտբոլիստը կարող է մասնակցել «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպմանը:
«Մխիթարյանը մեր շարքերում է: Չեմ ասում, որ Հենրիխը կարող է 90 րոպե խաղալ, սակայն նա պատրաստ է օգնել մեզ», ասել է պորտուգալացին:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 10-ին: