«Մանչեսթեր Յունայթեդ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կդառնա ֆուտբոլի պատմության մեջ ամենաթանկը
Անգլիայի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի կենտրոնական խաղում կհանդիպեն «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Մանչեսթեր Սիթին»:
Այս դիմակայությունը կդառնա ֆուտբոլի պատմության մեջ ամենաթանկ խաղը` ֆուտբոլիստների համար վճարված գումարների ընդհանուր արժեքով, որը կկազմի 806 մլն եվրո կամ մոտ 600 մլն ֆունտ: «Մանչեսթեր Յունայթեդի» նախնական մեկնարկային կազմը խաղացողների ընդհանուր արժեքը կազմում է 328.1 մլն ֆունտ, իսկ «Սիթիինը»՝ 289.2 մլն ֆունտ։
Մինչ այդ ամենաթանկ ֆուտբոլային հանդիպումը համարվում էր 2015 թվականին կայացած «Բարսելոնա»-«Ռեալ» սուպերկլասիկոն, երբ թիմերի մեկնարկայի կազմերի ընդհանուր արժեքը կազմել էր 562 մլն ֆունտ ստերլինգ։