Լավ տրամադրության համար․ Red Hot Chili Peppers․ «Look Around»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռոք երաժշտության մեջ մասնագիտացած երաժիշտների խումբը կոչվում է ռոք խումբ կամ ռոք-բենդ։ Խումբն առավել հաճախ կազմված է կվարտետի սկզբունքով՝ ներառելով վոկալիստ, կիթառիստ, բաս կիթառիստ և թմբկահար։
Որոշ խմբերում կան մեկից ավել կիթառիստներ կամ բաս կիթառիստներ, որոշներում գլխավոր վոկալիստը երգելուն զուգահեռ նաև նվագում է (այս դեպքում խումբը կարող է իրենից ներկայացնել տրիո և նույնիսկ դուո), այլ խմբերում էլ ներառված են հավելյալ երաժիշտներ՝ մեկ-երկու ռիթմ կիթառիստ և կամ ստեղնաշարահար, հազվադեպ՝ լարային և փողային գործիքների վրա նվագողներ։