Սերխիո Ռամոսը մեկ ամիս չի խաղա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իսպանիայի հավաքականի և «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը 2018թ. աշխարհի առաջնության խմբային փուլում Ալբանիայի հետ խաղի (2:0) ժամանակ ծնկի վնասվածք է ստացել:
Խաղից հետո Ռամոսը նախնական բուժհետազոտություն է անցել, որը պարզել է, որ նրա մոտ ծնկահոդն է դուրս ընկել: Վնասվածքի լիարժեք ապաքինման համար կպահանջվի մոտ մեկ ամիս: