211652_close_icon
views-count48808 դիտում article-date 16:45 10-10-2016

Ողբերգական դեպք Բալահովիտ գյուղում. փրկարարներն ընկույզի ծառից իջեցրել են 50-ամյա տղամարդուն, ով հոսանքահարվել էր. հիվանդանոցի ճանապարհին նա մահացել է

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բալահովիտ գյուղի 2-րդ փողոցի 39 տան բակում, ծառի վրա քաղաքացի է հոսանքահարվել և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը՝ նրան իջեցնելու համար։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր ծառից իջեցրել են 50-ամյա Գագիկ Խաչատրյանին, ում տեղում առաջինը օգնություն են ցուցաբերել Աբովյանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, որից հետո տեղափոխել են հիվանդանոց, սակայն ճանապարհին Գ. Խաչատրյանը մահացել է։ Այս պահին դեպքի վայր են ժամանում Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վաչության Աբովյանի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Հրաչ Ղազարյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գ. Խաչատրյանը ընկույզի ծառի վրա ընկույզ հավաքելիս է եղել, երբ հոսանքահարվել է։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր