Վարչապետի որոշմամբ Մակար Ղամբարյանը նշանակվել է Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների փոխնախարար
Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Մակար Ղամբարյանը [url=https://www.e-gov.am/decrees/item/16244/]նշանակվել է [/url]Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի տեղակալ:
Կառավարության ղեկավարի՝ մինչ այդ ընդունած որոշմամբ, Մակար Ղամբարյանն ազատվել էր Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետի պաշտոնից։