Գերմանիան Թրամփին կոչ է արել խիստ դիրքորոշում ընդունել Ռուսաստանի նկատմամբ
Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը կոչ է արել ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին չնահանջել ՆԱՏՕ-ի սկզբունքներից, այն է՝ կոշտ դիրքորոշում պահպանել Մոսկվայի հանդեպ, հաղորդում է Tass-ը։
«Դոնալդ Թրամփը պետք է հստակ ասի, թե ում կողմից է՝ արդարության, խաղաղ կարգավորման ու ժողովրդավարության, թե իր համար միևնույն է և ինքը տղամարդկային ընկերության ժեստ է դրսևորում»,-ZDF հեռոիստաալիքին տված հարցազրույցոմ ասել է նախարարը։
Նա հավելել է, որ Թրամփը չպետք է ՆԱՏՕ-ն դիտարկի որպես բիզնես,-«Սա ընկերություն չէ»։
Հիեցնենք, որ այս տարվա ապրիլի 3-ին Թրամփn իր ելույթում չէր բացառել ՆԱՏՕ-ի փլուզումը՝ հայտարարելով, որ կառույցի դաշնակիցները իրենց հասանելիք պարտքը չեն վճարում, իսկ կառույցն իր 28 անդամ պետություններով արդեն շատ հին է։