2018թ. Աշխարհի առաջնություն. Բրազիլիան շանս չտվեց Արգենտինային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2018թ. աշխարհի առաջնության խմբային փուլի հարավամերիկյան գոտում տեղի ունեցավ ամենասպասված հանդիպումներից մեկը` Բրազիլիա-Արգենտինա:
Սակայն հանդիպումը չարդարացրեց ակնկալիքները. բրազիլացիները բացահայտ առավելություն ունեին ամբողջ խաղի ընթացքում և 3:0 հաշվով հաղթեցին:
Նշենք, որ տևական բացակայությունից հետո արգենտինացիների կազմում խաղին մասնակցում էր Լիոնել Մեսին, սակայն դա քիչ էր արդյունքի հասնելու համար:
Այս հաղթանակից հետո 24 միավորով շարունակում են գլխավորել մրցաշարային աղյուսակը: Իսկ ահա արգենտինացիները այսպես շարունակելու դեպքում կարող են դուրս մնալ 2018թ. աշխարհի առաջնության եզրափակիչ փուլից: Այժմ Արգենտինան 16 միավորով 6-րդն է:
[b]ԱԱ-2018, հարավամերիկյան գոտի, ընտրական փուլ, 11-րդ տուր
[/b]
Բրազիլիա – Արգենտինա՝ 3:0
Ֆելիպե Կոուտինյո, 25, Նեյմար, 45+1, Պաուլինյո, 58