ՕՐՎԱ ԵՐԳԸ. Coldplay - The Scientist. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քոլդփլեյի անդամները ծանոթացել են Լոնդոնի համալսարանում, որտեղ նրանք ուսանում էին տարբեր բաժիններում։ Քրիսը սովորում էր պատմության ֆակուլտետում, իսկ Ջոննը հետաքրքրվում էր աստղագիտությամբ ու մաթեմատիկայով։
Քրիս Մարտինը ծնվել և դաստիարակվել է քրիստոնեական ընտանիքում ու մանկուց երգել է եկեղեցական երգչախմբում։
Ուիլ Չեմպիոնին հրավիրել են խումբ՝ որպես հարվածային գործիքներ նվագող, բայց նա բազմատաղանդ մարդ է և կարողանում է նվագել ստեղնաշար, ակուստիկ և բաս կիթառ։