Տաքսիստները բողոքի ցույց են կազմակերպել ավտոապահովագրողների բյուրոյի շենքի դիմաց
Այսօր մի շարք տաքսու վարորդներ և տաքսի ծառայությունների տնօրեններ բողոքի ցույց են իրականացրել ՀՀ ավտոապահովագրողների բյուրոյի շենքի դիմաց։ Ակցիայի մասնակիցների խոսքով ՝ ԱՊՊԱ համակարգի վերջին փոփոխություններով ավելի թանկ վճարումներ պետք է կատարեն։
«Սա բարեփոխում չէ, այլ չարեփոխում, ինչո՞ւ պիտի մենք կրկնակի ավել վճարենք»,- դժգոհել են նրանք։
Վարորդները և «Ավտովարորդների իրավունքների պաշտպանության լիգա» ՀԿ նախագահ Տիգրան Հովհաննիսյանը հանդիպեցին ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն Վահան Ավետիսյանի հետ: Վերջինս պարզաբանեց, որ տաքսիների պարագայում ԱՊՊԱ-ն թանկանում է ռիսկայնության գործոնը հաշվի առնելով։