Մոուրինյոն ցանկանում է Մխիթարյանի փոխարեն Օզիլին բերել
Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը կարող է լքել ակումբը: Գերմանացի ֆուտբոլիստին ցանկանում է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդը»:
Ֆուտբոլիստին ձեռք բերելու հարցում խիստ շահագրգռված է մանկունյանցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մուրինյոն, որը Օզիլի հետ աշխատել է «Ռեալում»:
The Guardian-ը հայտնում է, որ Մոուրինյոն Օզիլին ցանկանում է թիմ բերել Հենրիխ Մխիթարյանի փոխարեն, որի խաղից դժգոհ է: