Լոս Անջելեսում 185 մարդ է ձերբակալվել Թրամփի դեմ ցույցերի ժամանակ
Լոս Անջելեսում Դոնալդ Թրամփի դեմ ընթացող ցույցերի ընթացքում 185 մարդ է ձերբակալվել, հաղորդում է [url=http://edition.cnn.com/2016/11/11/us/oregon-protest-riot/]CNN[/url]-ը։
Նշվում է, որ բողոքի ցույցերը վերաճել են զանգվածային անկարգությունների, ոստիկանության հետ բախումների։ Ձերբակալվածների մի մասը անչափահասներ են, ովքեր խախտել էին պարետային ժամը։ Նախօրեին մոտ 100 ցուցարար փակել է քաղաքի ամենածանրաբեռնված փողոցներից մեկը։