Ռումինացի փրկարարը արհեստական շնչառության միջոցով փրկել է շմոլ գազից թունավորված շանը և համացանցի աստղ դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռումինացի փրկարար Կոստակ Մուգուրելը արհեստական շնչառության միջոցով փրկել է շմոլ գազից թունավորված շանը, որն հրդեհված տան մեջ է եղել իր տիրոջ հետ:
Բազմաթիվ այրվածքներով տիրոջը հասցրել էին հիվանդանոց, իսկ շանը թողել տան կողքին՝ մայթի վրա: Փրկարարը նկատել էր չորքոտանուն և փորձել վերակենդանացնել շմոլ գազից թունավորված և անշարժ ընկած շանը:
Այդ գործընթացը ֆիքսել էին ականատեսները և տեղադրել տեսանյութը համացանցում, որը միայն Ֆեյսբուքում 2 մլն դիտում է ունեցել, իսկ երիտասարդ հրշեջ-փրկարարը համացանցի աստղ է դարձել: