Համացանցում հրապարակվել են նոր Mitsubishi XM ամենագնացի առաջին լուսանկարները. ՖՈՏՈՇԱՐՔ
AutonetMagz-ը հրապարակել է ֆոտոլրտեսների կողմից արված Mitsubishi XM ամենագնացի լուսանկարները, որը վերջիններս ֆիքսել են փորձարկումների ժամանակ՝ Ինդոնեզիայում:
Սույն տարվա օգոստոսին Mitsubishi XM մինիվենի նախատիպը ներկայացվել էր Ինդոնեզիայում ընթացող ավտոշոուի շրջանակներում:
Mitsubishi XM-ի սերիական արտադրությունը կմեկնարկի 2017թ.-ի հոկտեմբերին: Առաջին օրինակները կվաճառվեն Ինդոնեզիայում, Թայլանդում, Ֆիլիպիններում և Վյետնամում:
Ավտոընկերությունը նշում է, որ մինիվեն-ամենագնացը 7 տեղանի կլինի և սովորականից բավականին բարձր:
Ներկայացնում ենք լուսանկարները: