Համերգային ծրագրով ու շքեղ հրավառությամբ ազդարարվել է 2017 թվականի մեկնարկը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
«Նոր տարին Երևանում» միջոցառումների ծրագրով 2016 թվականի վերջին օրը, ժամը 22:00-ին, Հանրապետության հրապարակում մեկնարկել է Երևանի քաղաքապետարանի կազմակերպած Ամանորի տոնական միջոցառումը` «Միասին դիմավորենք Նոր տարին» խորագրով: Հանրապետության հրապարակում գլխավոր տոնածառի շուրջ մեկտեղված երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին մինչև ուշ գիշեր տոնական տրամադրություն են հաղորդել ազգագրական ու էստրադային երգի սիրված կատարողներն ու պարային համույթները:
Տարեվերջյան հետհաշվարկով ուղիղ կեսգիշերին մայրաքաղաքի երկինքը լուսավորել է շքեղ հրավառությունը, որով էլ ազդարարվել է 2017-ի տարեմուտը: Տոնախմբողներին միացել է նաև Ձմեռ պապը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն