«Բորուսիայի» տնօրեն. Օբամեյանգին խորհուրդ եմ տվել քիչ խոսել իր ծրագրերի մասին
Դորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայել Ցորկը, պատմել է թիմի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգի հետ ունեցած զրույցի մասին:
«Ես հանդիպում եմ ունեցել Օբամեյանգի հետ և նրան խորհուրդ եմ տվել ավելի քիչ հարցազրույցներ տալ` ամռանը իր ծրագրեր մասին ու կենտրոնանալ Չեմպիոնների Լիգայի ուղեգրի համար պայքարի վրա:
Մենք հիանալի հարաբերություններ ունենք Պիեր-Էմերիկի հետ, սակայն մենք պետք է մի բան անենք, որպեսզի ցույց տանք, որ կենտրոնացած ենք մարզական հարցերի վրա», ասել է Ցորկը: