Ժոզե Մոուրինյո. Չեմ քննադատելու «Հալին» նման ֆուտբոլի համար
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Անգլիայի առաջնությունում «Հալ Սիթի» հետ [url=https://shamshyan.com/hy/article/2017/02/02/1057670/]ոչ-ոքին[/url]` 0:0::
«Մենք գոլեր խփեցինք: Առանց դրա հնարավոր չէ հաղթել: Մրցակցի դարպասապահը շատ լավ խաղաց:
«Հալի» խաղացողները ցանկանում էին հասկանալ, թե պայքարի որ մակարդակը մրցավարը ընդունելի կհամարի այս խաղում: Դա նրանց հաջողվեց, դրա համար էլ իրենց հարմարավետ ֆուտբոլն էին խաղում:
«Հալը» ԱՊԼ-ում մնալու պայքար է տանում, այդ իսկ պատճառով նրանց համար ցանկացած միավոր թանկ է: Ես չեմ քննադատելու նրանց` նման ֆուտբոլի համար:
Եթե դուք ֆուտբոլից բան չեք հասկանում, ավելի լավ է, խոսափող մի վերցրեք և ինձ հարցեր մի տվեք», ասել է Մոուրինյոն: