Երևանի քաղաքապետարանի թեժ գծերով շարունակվում են ստացվել հեռախոսազանգեր
Փետրվարի 20- 28-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 271 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 228-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 43 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 66 հեռախոսազանգ, որոնցից 62-ին լուծում է տրվել, իսկ 2-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են:
Երևանի քաղաքապետարան