211652_close_icon
views-count3366 դիտում article-date 17:09 03-03-2017

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների ամենօրյա այցերն Արթուր Սարգսյանին շարունակվում են

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները, այդ թվում նաեւ բժիշկն այսօր՝ մարտի 3-ին, հերթական անգամ այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող եւ հացադուլ հայտարարած Արթուր Սարգսյանին, ուսումնասիրել են նրա առողջական վիճակը, համապատասխան բժշկական փաստաթղթերն ու պահման պայմանները: Արթուր Սարգսյանը շարունակում է հրաժարվել բուժօգնությունից եւ քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվելուց: Նրա նկատմամբ քրեակատարողական հիմնարկի բուժանձնակազմը սահմանել է քսանչորսժամյա հսկողություն։ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների ամենօրյա այցերն Ա. Սարգսյանի առողջական վիճակի մշտադիտարկման նպատակով շարունակվելու են նաեւ ոչ աշխատանքային օրերին: [b]ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ[/b]

Նմանատիպ նյութեր