Գարեթ Բեյլը որակազրկվել է 2 խաղով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն երկու խաղով որակազրկել է «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլին` Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում «Լաս-Պալմասի» հետ խաղում կարմիր քարտ ստանալու համար:
Այդպիսով, 27-ամյա ուելսցին բաց կթողնի առաջիկա երկու հանդիպումները` «Էյբարի» հետ արտագնա և «Բետիսի» հետ տնային խաղերը:
Բացի այդ, «Ռեալը» տուգանվել է 700 եվրոյով, իսկ Բեյլը` 600: Նշենք, որ մադրիդյան ակումբի ղեկավարությունը պատրաստվում է բողոքարկել Բեյլի պատիժը: