Ժոզե Մոուրինյո. Մխիթարյանը դեռ չի խաղա
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի առաջիկա երկու հանդիպումները` ԱՊԼ-ի 27-րդ տուրում «Բորնմութի» հետ, ինչպես նաև Եվրոպայի Լիգայի 1/16 եզրափակիչ փուլում «Ռոստովի» հետ արտագնա խաղը:
«Մխիթարյանը դեռևս չի կարող խաղալ: Կարծում եմ, որ նրան մոտ մեկ շաբաթ է անհրաժեշտ` լիովին ապաքինվելու համար: Նա առանձնապես մեծ խնդիրներ չունի», ասել է Մոուրինյոն:
Սպասվում է, որ Մխիթարյանը պատրաստ կլինի մարտի 13-ին կայանալիք Անգլիայի Գավաթի քառորդ եզրափակիչ հանդիպմանը` Լոնդոնի «Չելսիի» հետ: