Հայազգի մենամարտիկը արժանացել է «World MMA Awards 2017» մրցանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Խառը մենամարտերի պրոֆեսիոնալ մարտիկ, հայազգի Գեղարդ Մուսասին (Մովսեսյանը) դարձել է հեղինակավոր World MMA Awards 2017 մրցանակի դափնեկիր` «Տարվա լավագույն միջազգային մարտիկ» անվանակարգում:
Մուսասին այդ անվանակարգում հաղթանակը կիսել է ռուսաստանցի մարզիկ Խաբիբ Նուրմագոմեդովի հետ:
2016 թվականին Մուսասին 4 մենամարտ է անցկացրել և չորսում էլ հաղթել` դառնալով UFC-ի առաջին մարզիկը, ում հաջողվել է նման ցուցանիշ ցույց տալ:Հունվարին Մուսասին ճանաչվել է «2016թ. Նիդերլանդների լավագույն մարզիկ»` հոլանդական mmadna.nl կայքում անցկացված հարցման արդյունքում հավաքելով ձայների 61 տոկոսը:
Նշենք, որ Գեղարդ Մուսասին (Մովսեսյանը) ծնվել է Իրանում` հայկական ընտանիքում Իր կարիերայի ընթացքում անցկացրել է 50 պրոֆեսիոնալ մենամարտ: