Նոր Նորքի Սբ. Սարգիս եկեղեցում կատարվեց վետերանների հերոս հրամանատարի՝ Յուրի Միքայելյանի հոգեհանգստի արարողությունը. երեկ նա կդառնար 65 տարեկան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ ապրիլի 3-ին, Երևանի Նոր-նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցում ՀՀ զինված ուժերի հոգևոր առաջնորդ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ կատարվեց «Ղարաբաղյան պատերազմի վետերաններ» կազմակերպության նախագահ, Արցախյան ազատամարտի մասնակից, հետախույզ և հերոս հրամանատար Յուրի Միքայելյանի հոգեհանգստի արարողությունը:
Սիրելի ընկերոջը հրաժեշտ տալու էին եկել բազմաթիվ ազատամարտիկներ, պաշտոնյաներ, պատգամավորներ, ոստիկաններ, ԱԻՆ փրկարարներ և զինծառայողներ, որոնց մի մասը ևս Յուրի Միքայելյանին ճանաչում էր դեռ մարտադաշտից:
Հիշեցնենք, որ Յ. Միքայելյանը ծանր հիվանդությունից մահացել է ապրիլի 2-ին՝ Ապրիլյան պատերազմի մեկամյակի օրը, իսկ ապրիլի 3-ին նրա ծննդյան տարեդարձն է: Նա կդառնար 65 տարեկան:
Յուրի Միքայելյանի հուղարկավորությունը տեղի կունենա այսօր՝ ապրիլի 4-ին, ժամը 12-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:
Լուսանկարները՝ Հայկ Կիսեբլյանի