211652_close_icon
views-count2147 դիտում article-date 13:06 04-04-2017

Մայրաքաղաքում ընթանում են ծառերի ձևավորման գարնանային աշխատանքներ

Մարտի 1-ից մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել են ծառերի գարնանային էտի աշխատանքները, որոնք ընթանում են ինչպես փողոցների հարակից մայթեզրյա հատվածներում, այնպես էլ բակերում ու միջբակային տարածքներում: Գործընթացն իրականացվում է վարչական շրջանների կանաչապատման ձեռնարկությունների և Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված մասնագիտացված ընկերությունների կողմից` նախատեսված ագրոկանոնների համաձայն: Անկման վտանգ ներկայացնող ծառերի դեպքում կատարվում է խորը էտ: Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության տեղեկացմամբ՝ ծառերի ձևավորման գարնանային աշխատանքները կտևեն մինչև ապրիլի 20-ը: Էտին զուգահեռ կազմակերպվում է նաև ճյուղերի տեսակավորում և տեղափոխում: Երևանի քաղաքապետարան

Նմանատիպ նյութեր