Էդմոն Մարուքյանը հայտարարություն է տարածել
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան հաշվում հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Սիրելի հայրենակիցներ, ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել «ԵԼՔ» դաշինքի այն բոլոր ընտրողներին, ովքեր իրենց քվեն վստահել են մեզ՝ գնահատելով նախորդ 5 տարիների ընթացքում կատարված աշխատանքը, ցանկանալով ավելացնել մեր տեսակը Ազգային ժողովում, հավատալով փոփոխությունների հնարավորությանը, չընկրկելով ճնշումների և սպառնալիքների առաջ, չվաճառելով իրենց մեկ ձայնը և իրենց երեխաների ապագան։
Անձամբ իմ, և «ԵԼՔ» դաշինքի ապագա խմբակցության անունից, վստահեցնում եմ, որ մենք խորապես գիտակցում ենք մեր վրա դրված պատասխանատվության աստիճանը, ԱԺ-ում ՀՀ քաղաքացու լավագույն շահերը ներկայացնելու և դրանց իրացման համար պայքարելու մեր առաքելությունը։ Խոստանում ենք լինել հաշվետու և հասանելի ՀՀ քաղաքացու համար»։