Ընտրություններին քվեարկողների ուղիղ կեսը գաղափարական ընտրողներ են. Ահարոն Ադիբեկյան
Ոչ մի «հրաշք էլ տեղի չունեցավ» և Հանրապետական կուսակցությունը պահպանեց իր կայուն դիրքը, իսկ մյուս կուսակցությունները բավականին թույլ էին: Այսպիսի գնահատական է տվել խորհրդարանական ընտրություններին «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Նրա դիտարկմամբ՝ ընտրակաշառքի դերը եղել է մեկուկես տոկոս: «Ընտրության մասնակցողների ուղիղ կեսը գաղափարական ընտրողներն են, որոնք պահպանողական են և չեն ուզում փոփոխություն»,- ասաց սոցիոլոգը: