«Grig Fitness Club»-ը՝ նոր հասցեում և նոր պայմաններով .ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. EXCLUSIVE.am
«Grig Fitness Club»-ը այժմ արդեն նոր հասցեում է: Ապրիլի 3-ին տեղի ունեցավ ֆիտնես կենտրոնի բացումը նոր հասցեում ` Իսահակյան 14:
Այստեղ «Grig Fitness Club»-ը իր հաճախորդներին է առաջարկում առողջ ապրելակերպ վարելու իր տարբերակը. նորացված մարզասարքեր, նոր և հարմարավետ հանդերձարաններ տղաների և աղջիկների համար և նորացված ու հարմարավետ լոգախցիկներ:
-«Grig Fitness Club»-ի նորաբաց այս սրահում արվել է ամեն ինչ, որպեսզի այցելուները կարողանան լիարժեք զբաղվել առողջ ապրելակերպով,- EXCLUSIVE.am-ի հետ զրույցում ասաց «Grig Fitness Club»-ի հիմնադիր Գրիգ Գզրարյանը, ով նաև խոստացավ նորանոր անակնկալներ այցելուներին և իր գործունեությունով հետաքրքրվողներին:
Հասցե ` Իսահակյան 14 ( «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ»-ի հարևանությամբ ): Հեռախոս՝ 094-48-88-98 | 099-71-01-71 | 095-19-91-88:
Նյութը և լուսանկարները՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ