Նախագահի հրամանագրով Աբրամ Բախչագուլյանը նշանակվել է ՀՀ Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի` մայիսի 5-ի հրամանագրով Աբրամ Բախչագուլյանը նշանակվել է ՀՀ Վերահսկիչ Պալատի խորհրդի անդամ ՝ մինչև 2022 թվականի նոյեմբերի 14-ը պաշտոնավարման ժամկետով
Հրամանագրում նշվում է ՝.
Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ և 11-րդ հոդվածների 1-ին մասերը՝ ո ր ո շ ու մ ե մ.
Աբրամ ԲԱԽՉԱԳՈՒԼՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհրդի անդամ՝ մինչև 2022 թվականի նոյեմբերի 14-ը պաշտոնավարման ժամկետով:
[b]Աբրամ Արամի Բախչագուլյան[/b]
Ծնվել է 22.09.1977 թ., ք. Կիրովաբադում:
1995-2000թթ. Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ` ուսանող
2000-2001թթ. ՙՄելլաթ՚ բանկ՚ ԴԲ փակ բաժնետիրական ընկերություն` դիլինգային բաժնի դիլլեր
2000-2003 թթ. - Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի ուսանողական խորհրդի նախագահ։
2000-2001 թթ. - «Մելլաթ» բանկ» ՓԲԸ դիլինգային բաժնի դիլեր։
2004-2008 թթ. - Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի նախագահ։
2003-2005թթ. ՀՀ կառավարության աշխատակազմ` ՀՀ վարչապետի օգնական
2005-2011թթ. ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով` անդամ, նախագահի տեղակալ, անդամ, քարտուղար
2011-2014թ. ՀՀ գյուղատնտեսության նախարարություն` սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ
2003թ.տնտեսագիտության թեկնածու
Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ
Ամուսնացած է, ունի 2 երեխա: