Ըմբշամարտի Եվրոպայի Առաջնություն. Լեւան Բերիանիձեն՝ բրոնզե մեդալակիր
Սերբիայի Նովի Սադ քաղաքում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ 125 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Լեւան Բերիանիձեն նվաճեց բրոնզե մեդալ։ Նա երրորդ տեղի համար պայքարում հաղթեց սլովակ Սոսլան Գագլոեւին։
Հայ ազատ ոճի ըմբիշները երեք բրոնզե մեդալ նվաճեցին Եվրոպայի առաջնությունում։
Սա մեր հավաքականի երրորդ մեդալն էր առաջնությունում: Ավելի վաղ բրոնզե մեդալներ էին [url=https://shamshyan.com/hy/article/2017/05/05/1066165/]նվաճել [/url]61 կգ քաշային Վոլոդյա Ֆրանգուլյանը և 74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը:
Վաղն աշխարհամասի առաջնությունում կմեկնարկեն հունահռոմեական ըմբիշները։