211652_close_icon
views-count2600 դիտում article-date 14:31 06-06-2017

Երևանի քաղաքապետարանը շուրջ 10.000 դպրոցական պայուսակներ կտրամադրի մանկապարտեզներն ավարտող երեխաներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, վերջին տարիներին ձևավորված բարի ավանդույթի համաձայն, համայնքային ենթակայության մանկապարտեզներն ավարտող դպրոցահասակ բոլոր երեխաները ստանում են դպրոցական առաջին նվերները` պայուսակներ և գրենական պիտույքներ: Ըստ այդմ, այս տարի դպրոցահասակ փոքրիկներին Երևանի քաղաքապետարանի կողմից կտրամադրվեն շուրջ 10000 պայուսակներ՝ 16 անուն դպրոցական անհրաժեշտ պարագաներով: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Սամվել Մերթարջյանը հայտնել է, որ Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի անդամ կազմակերպությունների կամավորների ներգրավմամբ արդեն իսկ նախապատրաստվել և վարչական շրջանների համապատասխան բաժիններին են փոխանցվել նախատեսված նվերները: Երեխաներն այդ պայուսակները կստանան առաջիկայում մանկապարտեզներում կազմակերպվող ավարտական հանդեսների ընթացքում:

Նմանատիպ նյութեր