Ուժեղ քամին Երևանում տարատեսակ վնասներ է պատճառել և ստեղծել է որոշակի անհարմարություններ. վերացվում են հետևանքները. Քաղաքապետարան
Հարգելի համաքաղաքացիներ,
Այսօր արձանագրված ուժեղ քամին մայրաքաղաքում տարատեսակ վնասներ է պատճառել և ստեղծել է որոշակի անհարմարություններ:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ աշխատակազմի համապատասխան ծառայություններն արդեն իսկ ձեռնամուխ են եղել քամու հետևանքով պատճառված վնասները շուտափույթ վերացնելու աշխատանքներին:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը: