211652_close_icon
views-count3898 դիտում article-date 16:42 07-07-2017

Չինաստանը և «Հայաստան» համահայկական հիմնադրամը կամրապնդեն կապերը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի հրավերով Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունն այցելել էր Հիմնադրամ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին համագործակցության նոր հնարավոր ուղղությունները։ Չինաստանի դեսպանության և Հիմնադրամի համագործակցության արդյունքն այսօր արդեն վայելում են ապագա երաժիշտները․ երկու տարի առաջ Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը համալրվել էր 10 հազար դոլար արժողությամբ նոր երաժշտական գործիքներով։ Չինաստանի դեսպան Թիան Էրլունը, վերհիշելով երաժշտական դպրոցի հաջողված ծրագրի մասին, շեշտեց, որ Չինաստանը շահագրգռված է Հայաստանում իրականցնել այնպիսի ծրագրեր, որոնք կնպաստեն երեխաների և դեռահասների կրթական միջավայրի բարելավմանը։ [b]«Հայաստան» համահայկական հիմնադրամ[/b]

Նմանատիպ նյութեր